
Թեհրանում Իտալիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Իտալիայի դեսպան Ջուզեպպե Պերոնեին՝ բողոքելու Իտալիայի խորհրդարանի որոշ անդամների և հակաիրանական ահաբեկչի հանդիպման դեմ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Իրանի ԱԳՆ պաշտոնյան ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում Իտալիայի միջազգային պարտավորությունները՝ նշելով, որ մի քանի իտալացի օրենսդիրների հանդիպումը ահաբեկչի հետ ահաբեկչության խթանման օրինակ է։ Պաշտոնյան նշել է, որ Իրանը դա կտրականապես դատապարտում է:
Իտալիայի դեսպանը պատասխանել է, որ որքան հնարավոր է շուտ իր երկրին կտեղեկացնի խնդրի մասին։