Երևանում տեղի է ունեցել Կիրակոս Գույումջյանի «Իմ երթը երկաթի հետ» գրքի շնորհանդեսը
Երևանում տեղի է ունեցել գրող, գործարար Կիրակոս Գույումջյանի «Իմ երթը երկաթի հետ» գրքի շնորհանդեսը՝ Հայաստանի գրողների միության հովանավորությամբ։
Միջոցառմանը մասնակցել են Գրողների միության անդամներ, դիվանագետներ, մշակութային, կրոնական գործիչներ։
Շնորհանդեսի ընթացքում գրքից իրենց ստացած տպավորություններով են կիսվել Հայաստանի գրողների միության նախագահյ Էդվարդ Միլիտոնյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը, գրող Սագո Արյանը և դեղագործ Հակոբ Նալբանդը։
Շնորհանդեսի ընթացքում ցուցաօիօօդրվել են Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայագիտական կենտրոնի տեսուչ Ահարոն Շխրըտմյանի, «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանի, «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանի, հրապարագիր Կարպիս Մինասյանի տեսաուղերձները։
Միջոցառմանը ավարտին կատարվել է գինեձոնի արարողություն։
Կիրակոս Գույումջյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1972 թվականին տեղափոխվել է Քուվեյթ։ 1982 թվականին Քուվեյթում հիմնել է Metal Center ընկերությունը, որը գործում է մինչ օրս։ 2003 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պարգևատրվել է «Ներսես Շնորհալի» բարձր շքանշանով՝ որպես գնահատանք Հայաստանում և Արցախում նրա ունեցած բազմաթիվ ծառայությունների։
2023 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա ձեռամբ պարգևատրվել է «Ասպետ» շքանշանով: Գույումջյանը հանդես է գալիս նաև վերլուծական հոդվածներով, որոնք լույս են տեսնում արաբական և հայկական լրատվամիջոցներում։