![](/banners/BeFunky-design.jpg)
«Ինչի՞ համար, տղերք, ո՞նց, ինչպե՞ս, ախր ինչնե՞րդ է պակաս… Ո՞նց էլի, ո՞նց». Խորեն Մարդոյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/359532995_285601437484197_8323466606241234306_n.jpg)
Կանադահայ գործիչ, գործարար Խորեն Մարդոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ինչի՞ համար, տղերք, ո՞նց, ինչպե՞ս, ախր ինչնե՞րդ է պակաս, ամեն ինչ ունեք հարգանք, պատիվ, համաշխարհային ճանաչում…
Ձեզնից յուրաքանչյուրը արտերկրում բարձր է պահել Հայաստանի և Արցախի ՊԱՏԻՎՆ ու ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, շատ անգամներ Ձեր հաղթանակները նվիրել եք մեր ՀԵՐՈՍ տղերքին, ծնկի բերել ձեր հետ պայքարի դուրս եկած թուրք մրցակցին, բայց այս պարտված և հեղինակազրկված երևույթը, ում առջև կանգնած եք,շարունակում է մինչ օրս ծնկած մնալ թուրքի առջև հանուն իր իշխանության պահպանման:
Լավ մի՞թե դժվար է հասկանալ, էլ ի՞նչ պետք է սա անի, որ մենք սկսենք գիտակցել, թե ինչ տեսակի ՀՐԵՇԻ հետ գործ ունենք:
Ախր ինչպե՞ս է լինում, որ Ձեր տեսակը ձեռնվում է այս անհայրենիքի հետ, որը օրեցօր թուլացնում մեր պետության անվտանգությունը,հանձնելով այն թշնամուն:
Ո՞նց էլի, ո՞նց…»։