Թուրք լրագրողը Կլաարին մեղադրել է Ադրբեջանի բռնապետության դեմ անգործության մեջ
Թուրք լրագրող Ուզայ Բուլութը Twitter-ի իր միկրոբլոգում անրդադարձել է հուլիսի 9-ի առավոտյան Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Twitter-յան գրառմանը:
Մասնավորապես Կլաարը հուլիսի 9-ին Հայաստանից Արցախ (Լեռնային Ղարաբաղ) գազի մատակարարման վերականգման լուրերի վերաբերյալ գրել էր. «Լավ է կարդալ, որ այս առավոտ վերականգնվել է գազամատակարարումը դեպի Խանքենդի/Ստեփանակերտ»:
Սակայն, նույն օրը՝ մի քանի ժամ անց գազամատակարարումը կրկին ամբողությամբ դադարեցվել է:
Բուլութն ի պատասխան ԵՄ ներկայացուցչի հրապարակմանը գրել է. «Վհատեցնում է այն, որ դուք չունեք բավարար խիզախություն ու ազնվություն և ձեր ձեռքերը ծալած հետևում եք, թե ինչպես է Ադրբեջանի մարդասպան բռնապետությունը ջնջում Արցախը: Մի թե՞ սա այն ձևն է, որով դուք ցանկանում եք մտնել պատմության մեջ. որպես խաղաղեցնող վախկո՞տ, ով թույլ տվեց որ ցեղապանություն տեղի ունենա»:
Նշենք, որ Ադրբեջանը 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր փակ է պահում Լաչինի միջանցքը (Գորիս-Ստեփանակետր ճանապարհը): Նախ այն փակել էին այսպես կոչված ադրբեջանցի բնապահպանները՝ հարակից տարածքում գործող հանքի բնության վնասող արտանետումների պատրվակով: Զուգահեռաբար ընդհատվում էին գազի և հոսանքի մատակարարումենրը: Ավելի ուշ միջանցքի փակ պահելը Ադրբեջանի կողմից բացատրվում էր որպես այսպես կոչված կանխարգելիչ քայլ իբրև Հայաստանից Արցախ տեղափոխվող զինամթերքի մատակարարումը դադարեցնելու համար:
Արդեն ապրիլի 23-ին ադրբեջանական սահմանապահ ծառայությունը փակել էր նույն ճանապարհը մեկ այլ հատվածից՝ Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելով: Այս ընթացքում խափանվել էր Հայաստանից Արցախ մատակարարվող գազի և հոսանքի մատակարարումները, որոնք մինչ օրս չեն վերականգնվել: