Նաիրա Զոհրաբյանը հրավիրել է «Դեմոկրատիայի իրական դեմքը»՝ ֆոտո-նկարների ցուցադրության. ՈւՂԻՂ

Քիչ առաջ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում մեկնարկեց «Դեմոկրատիայի իրական դեմքը» խորագրով ֆոտո-նկարների ցուցադրությունը: Ցուցադրությունը կազմակերպվել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի հիմնադիր Նաիրա Զոհրաբյանի կողմից:

Ցուցադրության մեջ ներառված են այն բոլոր աձանց ֆոտո-նկարները, ովքեր 2018թ. այսպես կոչված «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության զոհերն են՝ Էջմիածնի ԵԿՄ բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյան, լրագրող Մհեր Եղիազարյան, պրոդյուսեր Արմեն Գրիգորյան, գեներալ Մանվել Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից սպանված հղի Սոնա Մնացականյան, Վայոց Ձորում, ըստ լուրերի, մարզի պաշտոնատար անձանց կողմից դաժան ծեծի հետևանքով մինչ օրս կոմայի մեջ գտնվող Արա Մխիթարյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյան, Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրով, դատավոր Բորիս Բախշիյան:

Այս անձանցից շատերն արդեն մահացած են, մյուսները՝ կալանավորված փաշինյանական ռեժիմի կողմից, որոշներն՝ արդեն ազատ արձակված:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ատում է միտքը, ինտելեկտն ու արժանապատվությունը, և դրա համար են կալանավորված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու մնացած քաղբանտարկյալները:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս