Թագուհի Թովմասյանին լիազորություններից զրկելն իշխանության ներկայացուցիչների կողմից պետության զավթման քայլ է․ Դանիել Իոաննիսյան

Ազգային Ժողովում այսօր քննարկվելու է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը:

Այս իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը: «Ես ուսումնասիրել եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շրջանառած նախագիծը և ասեմ, որ նախագծի հիմավորման 70%-ն այն բնույթի էր, որ «կարող ենք, անում ենք»:

Եվ փաստական միակ հիմավորումը ԱԺ խորհդի նիստերին չմասնակցելն էր: Այլ հիմնավորումները, որոնք նշված են երկրորդ մասում՝ հանգամանքներ կապված ատելության խոսքի և այլնի հետ, որևիցե փաստերով ամրագրված չէ: Այդ նախագիծը փաստական առումով շատ թույլ է: Այստեղ այլ հանգամանք է կարևոր, որ այդ պաշտոնը ընդդիմությանն է քվոտայով և շատ խնդրահարույց է իշխանության կողմից ընդդիմության առաջատար պաշտոնյային հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելը:

Այո, պաշտոնյայի գործունեությունը կարող է դուր չգալ իշխանությանը և իշխանությունը պետք է դա հանդուրժի: Ես կարծում եմ այս իրավիճակը իշխանության ներկայացուցիչների կողմից պետության զավթման մի փոքրիկ բաղադրիչ պարունակող քայլ է:»,- ասաց Իոննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս