Արմեն Աշոտյանին մենախուց են տեղափոխել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանք կրող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խնդրել է, որ իրեն մենախուց տեղափոխեն, խնդրանքը բավարարել են: Կալանավայրում մենակ նստելը համարվում է ամենածանր փորձությունը: Թե ինչու է Աշոտյանը նախընտրում մենակ նստել, դժվար չէ պատկերացնել։

Հիշեցնենք, որ մենախցի ռեժիմում է նաեւ մոտ 2 տարի բանտում գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Ժամանակին մենակ է նստել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՔՊ-ական փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը նույնպես նախընտրել է մենակ նստել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31