
«Ուրարտու»-ի ավագ Ժիրայր Մարգարյանը հաղթանակի ակնկալիք ունի ՉԼ որակավորման առաջին փուլում

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ավագ Ժիրայր Մարգարյանի կարծիքով՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հայկական ակումբը ձգտելու է հաղթանակի:
«Շատ լավ նախապատրաստական փուլ ենք անցել: Օգտակար ընկերական հանդիպումներ ենք ունեցել: Ձգտելու ենք հաղթել մրցակցին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարգարյանը: Նա, խոսելով մրցակից «Զրինսկի»-ից, ընդգծեց, որ ուսումնասիրել են մրցակցին և լավատեղյակ են, որ ներքին առաջնությունում չեմպիոն դարձել է միավորների մեծ տարբերությամբ:
«Լավ թիմ է, լավ հարձակվողներով: Մենք գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը»,- նշեց նա:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում «Ուրարտու»-ն կընդունի «Զրինսկի»-ին: Հանդիպումը կկայանա «Ուրարտու»-ի մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: