«Այս 5 տարիների ընթացքում շատերը Աշոտյանի նկատմամբ փոխեցին իրենց կարծիքը, հասկացան, որ այն, ինչ ներկայացնում էին՝ չհամապատասխանեց իրականությանը»
Գարիկ Ուրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Աշոտյանին ճանաչում եմ 2018թ.-ի հեղափոխությունից հետո:
Հեշտ չէր իր համար, այդքան վիրավորանքներ, այդքան անմարդկային չարությամբ լցված մարդիկ իր անձի նկատմամբ, ծանր էր, բայց տարավ ամեն բան, մնաց հավատարիմ իր սկզբունքներին, իր կուսակցական ընկերներին:
Այս հինգ տարիների ընթացքում շատերը Աշոտյանի նկատմամբ փոխեցին իրենց կարծիքը, լավ հասկացան, որ այն, ինչ տարիներ շարունակ ներկայացնում էին՝ չհամապատասխանեց իրականությանը:
Արմեն Աշոտյանը արժանապատիվ, հայրենասեր մարդ լինելուց է, որ այսօր կալանավորված է, բայց սա էլ կանցնի»: