«Հայաստանի իշխանությունները պատերազմն ավելի են մոտեցնում և մեզ համար ամենաաննպաստ դիրքերից». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանում ցնծություն է, թե միջազգային դատարանը օրինական է ճանաչել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ՀԱԿ տեղակայելը, շատերը ավելի հեռուն են գնում հայտարարելով, որ սա իրենց համար կանաչ լույս է Արցախում ռազմական (ահաբեկչական) օպերացիա սկսելու համար։

Իսկ ինչ մենք ունենք ու ինչպես սրան հասանք։

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե բա սա պիտի չանենք, որ պատերազմ չսկսվի, սա պիտի անենք որ չսկսվի, իսկ իրականում այդ բոլոր գործողությունները պատերազմն ավելի են մոտեցնում և մեզ համար ամենաաննպաստ դիրքերից։

Միջազգային դատարանի որոշումները ցույց են տալիս, որ էնտեղ չկա հումանիզմ և արդարադատություն, այլ սովորական քաղաքականություն և սովորական գլոբալ շահեր։

Մեզ մնում է արձանագրել, որ պետք է թքած ունենալ բոլորի ու բոլոր մեխանիզմների վրա, ու եթե պատերազմ, թող որ այդ պատերազմը կործանարար լինի ո’չ թե միայն մեզ համար, այլ բոլորի համար։

Եվ ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ Հայաստան ու Արցախ պետք է չլինեն, և ո՞ւմ է պետք այն խաղաղությունը, որտեղ անկախ Հայաստան ու Արցախ պետք է չլինեն։

Եթե կործանում, ապա բոլորի համար…»։

Տեսանյութեր

Լրահոս