Բաժիններ՝

Թուրքիան աշխարհի 194 երկրների շարքում 18-րդն է բնակչության թվաքանակով

Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է 2022-ի աշխարհի բնակչության վերաբերյալ իր հերթական զեկույցը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ Թուրքիայի հանրապետությունը աշխարհի 194 երկրների շարքում բնակչության թվաքանակով գտնվում է 18-րդ տեղում՝ կազմելով աշխարհի ամբողջ բնակչության 1.1%-ը:

Թուրքիայի բնակչության 26.5%-ը կազմում են երեխաները, որն իր հերթին աշխարհում երեխաների թվաքանակի միջինը համարվող 30%-ից ցածր է 3.5-ով:

Բնակչության երիտասարդների թվաքանակը հասնում է 15.2-ի, որի միջինը աշխարհում համարվում է 15.5%-ը:

Իսկ երկրի բնակչության 9.8%-ը կազմում են տարեց մարդիկ, որը 0.1%-ով ցածր է աշխարհում տարեց բնակչության միջին ցուցանիշը համարվող 9.9%-ից:

Նշենք, որ Թուրքիայի բնակչությունը վերջին տվյալների համաձայն կազմում է շուրջ 84.5 մլն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս