
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն հրաժարական է տվել

Նիդեռլանդների կառավարությունը ՝ վարչապետ Մարկ Ռուտեի գլխավորությամբ, հրաժարական է տվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիդեռլանդների կառավարության ղեկավարը:
«Կառավարության հրաժարականի դիմումը կփոխանցվի թագավորին (մոտ ժամանակներս. – խմբ.)», – ասել է նա:
Մարկ Ռուտեն հստակեցրել է, որ կառավարության հրաժարականի պատճառը կառավարող կոալիցիայում միգրացիոն քաղաքականության շուրջ տարաձայնություններն են։