5 աշխատանքային օրվա ընթացքում հավաքել է 14800 ստորագրություն. «ՀայաՔվե»-ն ամփոփում է առաջին շաբաթվա արդյունքները

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ «ՀայաՔվե»-ն արժանապատիվ պայմաններով խաղաղություն է հաստատելու, այն որևէ կերպ չի կարող բերել պատերազմի։

«Մենք այսօր ուղերձ ենք հղում Ալիևին, նրա տիրոջը, որ Անկարայում է նստած, և նրանց կամակատարներին, որ նստած են Երևանում, մենք այս գործընթացը սկսել ենք նրա համար, որ թույլ չտանք ձեզ պատերազմ հրահրել, դուք չեք կարող մեր վրա պատերազմով գալ, որովհետև դուք հասկանալու եք, որ այս պատերազմում հաղթելու շանս չեք ունենալու, ձեր դեմ այլևս Փաշինյանը չի լինելու, այլ լինելու է հայ ժողովուրդը, որին դուք այլեւս չեք հաղթելու»,- ասաց նա:

Անդրադառնալով «ՀայաՔվե» նախաձեռնության ստորագրահավաքի առաջին շաբաթվա արդյունքներին՝ Չալաբյանը տեղեկացրեց, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաքվել է 14.800 ստորագրություն, որից 10.000-ը՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված կետերում, 4500-ը՝ մարզերում, և 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային ստորագրության միջոցով:

«Մենք դեռ 6 շաբաթ ունենք, եթե այս տեմպով շարունակենք, մենք կարող ենք կրկնակին հավաքել: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր քաղաքացիներին։ Սա քաղաքացիական նախաձեռնություն է և ստորագրելով որևէ կուսակցության չեք ստորագրում, քանի որ սա կուսակցությունների հետ կապ չունի»,- հայտարարեց Չալաբյանը՝ նշելով, որ իրենց նպատակն է՝ հավաքել 50.000 ստորագրություն:

Տեսանյութեր

Լրահոս