Բաժիններ՝

Թուրք ֆուտբոլիստը հանդես է գալու «Ռեալ Մադրիդի» կազմում

Թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի 18-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերն իսպանական «Ռեալ Մադրիդի» հետ 6 տարվա պայմանագիր է ստորագրել։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվականները՝ չնշելով, թե որքան է վճարել Արքայական ակումբը նրա համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտնի է, որ նա հանդես է գալու 24-րդ համարի ներքո։ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաջողություն է մաղթել երիտասարդ ֆուտբոլիստին։

Ավելի վաղ լրատվականները հայտնում էին, որ «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան» պայքարի մեջ էին մտել Գյուլերին ձեռք բերելու համար, սակայն 2010-13 թթ․-ին Ռեալի կազմում հանդես եկող թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը զանգահարելով հորդորել է «Բարսելոնա» չգնալ, այլ մեկ մրցաշրջան ևս մնալ «Ֆեներբահչեում»։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Գյուլերը տեղափոխվում է «Ռեալ Մադրիդ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս