Դատարանը կրկին չի բավարարել Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի
Երևանի քաղաքապետը դատարանում կրկին պարտվել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։
Նախորդ տարի տեղի ունեցած բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը (այն ժամանակ Հրաչյա Սարգսյանն էր) 4 հայց էր ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլն 200 հազար դրամի չափով:



