Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարությունը կանդրադառնա դաշինքին Ուկրաինայի անդամակցության թեմային․ ԱՄՆ ներկայացուցիչ

Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ամփոփիչ պաշտոնական հայտարարությունը կանդրադառնա դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցության թեմային: Այս մասին հայտնել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը։

«Ամփոփիչ պաշտոնական հայտարարության մեջ կարտացոլվի դաշինքին միանալու Ուկրաինայի ձգտման մեր գնահատականը», – ասել Է Սմիթը ճեպազրույցի ընթացքում:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են աշխատել մի ձևակերպման վրա, որը չի լինի այն, ինչ ասվում էր 2008 թվականին:

Սմիթը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը Կիևի և ՆԱՏՕ-ի հետ քննարկում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը: Բացի այդ, նա հայտարարել Է ՆԱՏՕ-ի երկրների հայտարարությունը Ուկրաինային նոր երկարաժամկետ օգնություն հատկացնելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31