Հայտնի է Եվրո-2024-ի թալիսմանի անվանումը
Եվրոպայի 2024 թվականի ֆուտբոլի առաջնության կազմկոմիտեն ներկայացրել է առաջնության թալիսմանի անվանումը:
Ֆուտբոլի առաջնության մասկոտը` թալիսմանը, արջուկ է:
Թալիսմանը հարգանքի տուրք է մեծ ժողովրդականություն վայելող մանկական խաղալիքներին, որոնք ստեղծվել են Գերմանիայում 20-րդ դարի սկզբին: Այն կկրի Ալբերտ անվանումը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կկայանա Գերմանիայի 10 քաղաքներում, 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը: