Բաժիններ՝

Սև ծովի ջրի որակը նորմայի սահմաններում է

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ անցած շաբաթ իրականացված հետազոտության արդյունքներով Սև ծովի ջրի նմուշներում բիոգեն տարրերի, ծանր մետաղների և նավթի ընդհանուր ածխաջրածինների խտությունը նորմայի սահմաններում է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Գործակալությունը տեղեկացրել է՝ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը 9 կայաններում 10 օրը մեկ վերահսկում է Սև ծովի ջրի որակը։ Ծովի ջրի քիմիական պարամետրերը որոշվում են հետազոտությունների արդյունքում։

Մասնավորապես, վերցված նմուշները վերլուծության են ուղարկվում Շրջակա միջավայրի ազգային գործակալության մթնոլորտային օդի, ջրի և հողի անալիզի լաբորատորիա, որը, ըստ գործակալության, հագեցած է բարձր ճշգրտությամբ վերլուծական գործիքներով և լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին ու չափանիշներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս