«ՔՊ» հանցավոր խումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, յուրացրել է իշխանությունը. Էդգար Ղազարյան
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն օրեր առաջ հայտարարել էր, որ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, կտա արժանապատիվ հեղափոխության մեկնարկը, ինչն էլ արեց։
Լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀ սահմանադրությունից՝ Էդգար Ղազարյանն ասաց.
«Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող հայրենիքի գողը կոչ է անում մարդկանց, որպեսզի նրանք կարդան ՀՀ Սահմանադրությունը։ Հուսամ, ինքը կլինի առաջին մարդը, ով կհետևի իր կոչին և կկարդա Սահմանադրությունը։ Քանի որ նա կիսագրագետ է, այսինքն՝ չի հասցրել ստանալ բարձրագույն կրթություն: Կարծում եմ՝ միայն Սահմանադրության նախաբանը և առաջին երկու հոդվածը բավարար է, որպեսզի նա հասկանա, որ ինքը Սահմանադրության ամենամեծ խախտողն է։ ՔՊ հանցավոր խումբը, որի պարագլուխը Նիկոլ Փաշինյանն է, յուրացրել է մեր ժողովրդի իշխանությունը և այն ծառայեցնում է իր անձնական շահերին ու երկրի թշնամուն»։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ շարժումը՝ արժանապատվության հեղափոխություն անունով, նախաձեռնել ենք հենց Սահմանադրության օրը, որը նպատակ ունի վերջ տալ ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքներին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում