Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ղարաբաղը. Ալիև

Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը:

«Չնայած Հայաստանը ստիպված է եղել ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն հայկական զինված ուժերի մնացորդներ դեռևս կան «Ադրբեջանի տարածքում» (չակերնտները՝ խմբ., Արցախի Հանրապետություն), որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,- նշել է Ալիևը։

Նրա խոսքով՝ այնտեղ գտնվող հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և զորացրվեն:

Ալիևը նաև բողոքել է, որ Հայաստանը նաև խոչընդոտում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31