Բաժիններ՝

Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողական աշխատանքների պատճառով։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաթում–Երևան ուղերթ իրականացնող գնացքը, որը նախօրեին սողանքի պատճառով չէր կարողացել հասնել մեկնման կետ, կժամանի Երևան։

Միաժամանակ այսօր ժամը 14.00–ին Երևանից Բաթումի ուղղությամբ գնացք է մեկնել 250 ուղևորով։
«Վրացական երկաթուղի» ԲԲԸ-ն պաշտոնապես հաստատել է, որ սողանքի վայրում վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Արդյունքում Երևանից մեկնած ուղևորները Թբիլիսի կհասնեն ժամը 01:00-ին»,- ասաց Գրձելյանը:

Նրա խոսքով՝ 250 ուղևորներից 50-ը ուղևորվում էին Թբիլիսի։ Մոտ 200 ուղևոր ավտոբուսներով Բաթում կհասնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հաշվին։

Երևանից Բաթում հաջորդ ուղերթը նախատեսված է հուլիսի 4-ին։ ՀԿԵ-ն չի բացառում, որ գնացքը կկարողանա հասնել Վրաստանի հանգստավայր։

Իր հերթին, Վրաստանի երկաթուղու ուղևորափոխադրումների գծով փոխտնօրեն Պաատա Մուջիրին ասել է, որ ընկերության աշխատակիցներն ակտիվորեն աշխատում են Խարագաուլի շրջանի Մարելիսի կայարանում` հորդառատ անձրևների պատճառով առաջացած սողանքից ռելսերը մաքրելու ուղղությամբ։

Նա ընդգծել է, որ գնացքների շարժը կվերսկսվի միայն այն բանից հետո, երբ տեղեկություն լինի, որ դա անվտանգ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս