«Ինչպե՞ս կարող է բուհի դիպլոմ չունեցողը պետության ղեկավար աշխատել, իսկ բնակավայրերի ղեկավարները պաշտոնից ազատվում են, քանզի բուհի դիպլոմ չունեն». Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպե՞ս կարող է բուհի դիպլոմ չունեցող Նիկոլ Փաշինյանը 5 տարի վարչապետ, պետության ղեկավար աշխատել, իսկ 1000-ից ավել բնակիչ ունեցող բնակավայրերի վարչական ղեկավարները օրենքի համաձայն՝ պաշտոնից ազատվում են, քանզի բուհի դիպլոմ չունեն։

Օգոստոսի 20-ից Հայաստանի հանրակրթական դպրոցների 1300 ուսուցիչներ աշխատանքից ազատվելու են, քանի որ նրանց կրթությունը թեև մանկավարժական է, սակայն՝ միջին մասնագիտական , նրանք բուհի դիպլոմ չունեն։ Դիպլոմը ընդամենը գերբավոր թուղթ է, տգետը տգետ է, լինի դիպլոմավոր, թե՝ առանց դրա։ Գյուղերում դիպլոմավոր տգետների մասին ասում են՝ դիպլոմը վիշի, գլուխը ՝ էշի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31