Բաժիններ՝

Marca-ն ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

Marca-ն ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Լավագույն եռյակում են «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին և Վինիսիուսը Մադրիդի «Ռեալից»:

Լավագույն հնգյակում ընդգրկվել են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:

Քվերակությանը մասնակցել են լրագրողները, նախկին ֆուտբոլիստներն ու մարզիչները, ինչպես նաև Marca կայքի օգտատերերը։

Նախորդ մրցաշրջանում հաղթող էր ճանաչվել Կարիմ Բենզեման։

2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ Marca-ի.

1. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի).

2. Լիոնել Մեսսի (խաղացել է ՊՍԺ-ում, այժմ՝ Ինտեր Մայամիի ֆուտբոլիստ)

3. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ)

4.Կիլիան Մբապե (ՊՍԺ)

5.Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի)

6. Ռոդրի (Մանչեսթեր Սիթի)

7. Անտուան ​​Գրիզման (Ատլետիկո Մադրիդ)

8. Վիկտոր Օսիմհեն (Նապոլի)

9. Իլկայ Գյունդողան (խաղացել է «Մանչեսթեր Սիթիում», այժմ՝ Բարսելոնայի ֆուտբոլիստ)

10. Խվիչա Կվարացխելյա (Նապոլի)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս