Բաժիններ՝

Ստեֆանոս Ցիցիպասը «Ռոլան Գարոս»-ի երրորդ շրջանում է

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոս»-ի երրորդ շրջան:

Փարիզում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ցիցիպասը մրցեց իսպանացի Ռոբերտո Կարբալես-Բաենայի հետ և առավելության հասավ երեք սեթերում` 6:3, 7:6, 6:2 հաշվով:

Ֆրանսիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որն անցկացվում է հողածածկույթի վրա: Ֆրանսիացի հայտնի օդաչու Ռոլան Գարոսի անունը կրող մրցաշարի առաջին մեկնարկը տրվել է 1891 թվականին: Փարիզում կայացող մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 49 միլիոն եվրո: «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Իգա Սվենտեկը: Այս տարի կանանց եւ տղամարդկանց մենախաղերից յուրաքանչյուրին մասնակցում են 128-ական թենիսիստ: Մենախաղերի եզրափակիչները կկայանան հունիսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս