2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում զուգահեռներ էր փորձում անցկացնել ժողովրդավարության և Ղարաբաղյան հիմնահարցի միջև։

Նա նշեց, որ շատ վտանգավոր է համարում ու համաձայն չէ այն ձևակերպմանը, թե այն երկրներում, որտեղ ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունենում, հարձակվում են այդ երկրների վրա, որովհետև դա իրավիճակի ճիշտ ընկալում չէ։

«Մենք բոլորս մոռանում ենք 2016 թվականի պատերազմը։ 2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր։ Այլ բան, որ եթե, ասենք, որ ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ այդ պատերազմը տեղի չունենա։ Ես անընդհատ դա հիշեցնում եմ, որ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր, այն ժամանակ ՀՀ-ում դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել։ Եվ սա շատ կարևոր է։ Ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից։ Հենց նախագահի նշած հանգամանքի պատճառով, որովհետև իշխանությունն առերեսվեց ճշմարտության մի ծավալի՝ Ղարաբաղի հարցի հետ, որն անմարսելի էր առաջին հերթին՝ հրապարակից եկած իշխանության, և էլ ավելի անմարսելի էր՝ հանրության համար։ Սա է ֆունդամենտալ պատճառը»,- ասաց Փաշինյանը, ով փողոցից գալով իշխանության հայտարարեց, թե բանակցում է ոչ թե Սերժ Սարգսյանի թողած բանակցային կետից, այլ «զրոյական կետից», ապա հայտարարեց, թե բանակցում է այն, ինչ պետք է և որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Տեսանյութեր

Լրահոս