«ԼՂ հարցի մասին ժողովրդավարության պայմաններում մենք նոր տեղեկություններ ենք իմանում»․ Փաշինյան

«ՔՊ-ի գաղափարախոսությունը հենց ժողովրդավարությունն էր, որը մեզ առաջ էր մղում դեպի հեղափոխություն, և դա է պատճառը, որ ժողովրդավարությունը դարձավ և եղավ, շարունակում է լինել Հայաստանի բրենդը»,- այս մասին քիչ առաջ Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում պնդեց Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս անդրադարձավ ժողովրդավարության և ԼՂ հիմնախնդրի «հարաբերություններին», որը, նրա գնահատմամբ, լրջագույն թեմա է։

«Այդ թեմայի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ Ժողովրդավարության բացակայությունը ՀՀ-ում, կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը ԼՂ հարցի մասին։ Սա շատ կարևոր նրբություն է: Ես չեմ ուզում քաղաքական բանավեճի տեղիք տալ, բայց այն մոդելը, որ ԼՂ խնդրի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա վառ ապացույցն է: Ամենամեծ պրոբլեմը, որի հետ բախվել ենք, հենց դա է: Դա է պատճառը, որ մենք հիմա ԼՂ հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, հայտնի բառերի նոր իմաստներ ու ենթատեքստեր ենք վեր հանում»,- ասաց Փաշինյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031