Հունիսի 1-ից՝ բոլոր մարզային քաղաքներում ստորագրահավաքը կմեկնարկի․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ոչ Արցախի էթնիկ զտմանը»

«Ոչ Արցախն Ադրբեջանի կազմում»
ստորագրահավաքին կարող եք միանալ Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ,Կասկադի շրջակայքում և մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում։

Երևանում ստորագրահավաքը մեկնարկել է շաբաթներ առաջ։

Բազմահազար, տասնյակ հազարավոր և նույնիսկ հարյուր հազարից ավել քաղաքացիներ արդեն միացել են ստորագրահավաքին միայն մայրաքաղաքում։

Արարատ և Մասիս քաղաքներում ստորագրահավաքն արդեն մեկնարկել է։

Հունիսի 1-ից՝ բոլոր մարզային քաղաքներում ստորագրահավաքը կմեկնարկի։

Սա ոչ քաղաքական և ոչ էլ առավել ևս կուսակցական հարց է։

Սա ազգային գոյաբանական հարց է։

Մենք պարտավոր ենք մեր «ոչ»-ը ասել Արցախի ադրբեջանացմանը։

Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

Աստծով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031