Բաժիններ՝

Ադրբեջանը պաշտպանությանը և անվտանգությանը կհատկացնի լրացուցիչ 650 մլն դոլար

2023 թ.-ին Ադրբեջանի կառավարությունը բյուջեից 1,1 միլիարդ մանաթից (650 միլիոն դոլար) ավելի լրացուցիչ գումար կհատկացնի պաշտպանական կարողությունների և ազգային անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։

«Նախատեսվում է լրացուցիչ 1,11 միլիարդ մանաթ հատկացնել երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդման համար, այդ թվում՝ 1 միլիարդ մանաթ (588 միլիոն դոլար) հատուկ նախագծերի և պաշտպանական նշանակության միջոցառումների համար», – հայտնել է գերատեսչությունը։

Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ գումարի ավելացումից հետո հատուկ նախագծերի և պաշտպանական միջոցառումների համար ծախսերը կկազմեն 3,07 մլրդ մանաթ (1,81 մլրդ դոլար)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031