Այդ հեքիաթներ պատմողներին գնացեք հարցրեք, ինձ նման հարց չտաք. Սուրեն Պապիկյան

Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին նախ՝ Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողների ճակատագրի, ապա՝ Ադրբեջանի կողմից պարբերաբար հրապարակվող ապատեղեկատվության մասին, թե իբր հայկական կողմը կրակում է, ի՞նչ է այս ամենը նշանակում։

Սուրեն Պապիկյանը երկու հարցերի վերաբերյալ էլ ասաց, որ պաշտոնական հաղորդագրությամբ ամեն ինչ ներկայացվում է։

«Պաշտոնական հաղորդագրությամբ ամեն ինչ ներկայացվում է, այդ թվում՝ առևանգման մասին»,- նշեց նա։

Երկու զինծառայողների առևանգման վերաբերյալ շրջանառվող տարբեր  վարկածների մասին էլ Սուրեն Պապիկյանն ասաց.

Կարդացեք նաև

«Այդ հեքիաթները պատմողներին գնացեք հարցրեք, ինձ նման հարց չտաք»։

Լրագրողի հարցին՝ իր պահած բանակից զինվոր են գողանում, մինչև ե՞րբ պետք է շարունակվի, Սուրեն Պապիկյանը ոչինչ չպատասխանեց, անվտանգության աշխատակիցների հետ մտավ վերելակ և գնաց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031