Բաժիններ՝

Վրաստանում հարյուրից ավելի ընտանիքներ պետությունից հող կստանան խորհրդանշական գնով

Տարերային աղետներից տուժած ընտանիքները, քաղաքացիները և հարկադիր վերաբնակները պետությունից 160 հողատարածք կստանան մեկ լարի խորհրդանշական գնով: Որոշումը հաստատվել է երկուշաբթի օրը՝ մայիսի 29-ին, կառավարության նիստում։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Կառավարության նիստն անցկացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ: Մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ ընդհանուր առմամբ, հողատարածքներ կստանա 133 ընտանիք։ Հողամասերը փոխանցվում են դրանց վրա գտնվող բնակելի տարածքներով։

Հողատարածքները, որոնք հանձնվում են որպես սեփականություն, գտնվում են Խոնի (Իմերեթի), Ախմետա, Լագոդեխ, Սիղնաղ (Կախեթի), Ծալկա, Թեթրիցկարո, Մառնեուլ (Քվեմո Քարթլի), Նինոծմինդա (Սամցխե-Ջավախք) մունիցիպալիտետներում։

2012 թվականից ի վեր հազարավոր հարկադիր վերաբնակների և էկոմիգրանտների ընտանիքներ պետությունից որպես սեփականություն բնակարաններ են ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս