Բաժիններ՝

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մեծացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մեծացնելու նպատակով հունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի փողոցում:Այս մասին նշված է երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, Աբովյան պուրակից դեպի Սարալանջի փողոց, նախկինում միակողմանի երթևեկության հատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն՝ հասարակական տրանսպորտի երթևեկության համար նախատեսված առանձնացված գոտիով, ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ, ինչպես նաև բարձրացող ուղղության աջ մասում՝ մինչև հետիոտնային անցում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031