Բաժիններ՝

Երևանցի երիտասարդի ավտոմեքենայում 140 փաթեթ թմրամիջոց է հայտնաբերվել. Գյումրիում թմրանյութ էր ցրում

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն իրացրին մայիսի 26-ին։ Նրանք Գյումրիի Երևանյան խճուղում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխեցին 25-ամյա մի երևանցու։ Իրավապահների տեղեկություններով՝ նա Գյումրիի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրում։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց 140 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 250 գրամ շոկո և մեթամֆետամին թմրամիջոցներով, կաթուցիչներ և կշեռք։ Երիտասարդը կալանավորվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031