Բաժիններ՝

Փրկարարները դուրս են բերել Գյումրիում դիտահորն ընկած քաղաքացուն

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 23-ին, ժամը 17։14-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում քաղաքացին ընկել է դիտահորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ քաղաքացի Հ․ Հ․-ն ընկել է Շիրակացի փողոցի թիվ 56 հասցեի մոտակայքում գտնվող դիտահորը (մոտ 1,2 մ):

Նշվում է, որ փրկարարները դիտահորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Հ. Հ․-ին. տուժածը հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս