Վրաերթի ենթարկված 69-ամյա տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 21-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: