Բաժիններ՝

Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ չանցած Օղանը կոչ է արել քվեարկել Էրդողանի օգտին

Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում 5,17 տոկոս ձայն հավաքած Սինան Օղանն իր կողմնակիցներին կոչ է արել ընտրությունների երկրորդ փուլում աջակցել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա նման հայտարարություն է արել մայիսի 22-ին տեղական հեռուստաալիքների եթերում։

«Թուրքիայում մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սատարում եմ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Կոչ եմ անում իմ կողմնակիցներին աջակցել նրան ընտրություններում»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031