«Հայկական նախագիծ»-ը չի ճանաչում իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ որևէ հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ չի ճանաչում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ որևէ հայտարարության և գործողության լեգիտիմությունը, քանի որ դրանք հակասում են հայ ժողովրդի կամքին, Հայաստանի ու հայության ազգային-պետական շահերին և ՀՀ անկախության հռչակագրին, սահմանադրությանն ու օրենսդրությանը։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հասարակական-քաղաքական բոլոր առողջ ուժերին ու գործիչներին՝ հստակորեն արձանագրելու դե-ֆակտո իշխանությունների քաղաքականության ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը և քաղաքական պայքարը ծավալելու այդ մեկնակետից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031