Բաժիններ՝

ՄԱԿ-ում հայտնել են Սուդանում հակամարտության հետևանքով 190 երեխայի զոհվելու մասին

Սուդանում բանակի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) միջև հակամարտությունը հանգեցրել է ավելի քան 190 երեխայի մահվան: Մոտ 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տները։

Այս մասին մայիսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Սուդանի հարցով Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ֆոլկեր Պերտեսը։

«Բժիշկների արհմիության տվյալների համաձայն՝ զոհվել է ավելի քան 860 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ավելի քան 190 երեխա։ Երեք հազար 5 հարյուր խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Շատերն անհայտ կորած են։ Ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, ավելի քան 840 հազարն ապաստան է փնտրում երկրի ավելի ապահով հատվածներում, ևս 250 հազարը լքել են երկիրը»,- նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031