Էրդողանը Գազիանթեփ է մեկնել F-16 կործանիչների ուղեկցությամբ
Թուրքիայում մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նախագահ Էրդողանը շրջայց է կատարել երկրաշարժից տուժած աղետի գոտում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մայիսի 21-ին նախագահ Էրդողանը «Ժողովուրդ» (Cumhur İttifakı) դաշինքի գործընկերների՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի և «Նոր բարօրություն» կուսակցության նախագահ (Yeniden Refah Partisi) Ֆաթիհ Էրբաքանի հետ մեկնել է Հաթայ՝ մասնակցելու հանրահավաքին և հիվանդանոցի բացման արարողությանը, որից հետո ինքնաթիռով մեկնել են Գազիանթեփ։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Գազիանթեփի օդանավակայանում, որտեղ մեկ օր առաջ թռիչքները չեղարկվել էին մոտ 12 ժամով Ստամբուլ-Գազիանթեփ ավիաընկերության չհայտնաբերած օբյեկտի պատճառով։
Անվտանգության ապահովման համար երկու F-16 կործանիչներ ուղեկցել են այն ինքնաթիռը, որում Էրդողանի հետ միասին եղել են նաև Դևլեթ Բահչելին և Ֆաթիհ Էրբաքանը։
Երբ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, Էրդողանը, Բահչելին և Էրբաքանը նախագահական մեքենայով օդանավակայանից շարժվել են Կայանի հրապարակ, որտեղ էլ անցկացվել է հանրահավաքը։ Ձեռարկվել են անվտանգության ինտենսիվ միջոցառումներ։