
Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը «6th Sharjah Masters 2023» միջազգային մրցաշարում միանձնյա գլխավորում է աղյուսակը

Հայկ Մարտիրոսյանը Շարժայում ընթացող «6th Sharjah Masters 2023» միջազգային մրցաշարում միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Հայկը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր՝ 3 հաղթանակ և 2 ոչ-ոքի:
Մրցաշարին մասնակցում են 31 երկրների 78 շախմատիստներ և բոլորը գրոսմայստերներ են։
Նշենք նաև, որ ներկա պահին Հայկը 9 կետով բարելավում է իր վարկանիշը»,- ասված է հայտարարության մեջ: