«Մի փոքր գաղտնիք բացեմ, որը կհետաքրքրի առավելապես իրավաբաններին»․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի փոքր գաղտնիք բացեմ, որը կհետաքրքրի առավելապես իրավաբաններին։

Երբ հին ու բարի ժամանակներում մշակվում էր քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, խնդիր էր դրված «նոր տիկ» ստեղել՝ «նոր գինու» համար։ Եվ դատարանը պետք է դառնար այդ «նոր գինու» բուն էությունը՝ որպես ՊԱՏՎԱՐ՝ պատվերների, ապօրինությունների, չարաշահումների ու ծայրահեղ անբարոյականությունների առջև։ «Հարգելի դատարան» դիմելաձևը «ՊԱՏՎԱՐժան դատարան»-ով փոխարինելու հիմքում հենց ա՛յդ գաղափարն ու հենց ա՛յդ խորհուրդն է։

Պատվար լինելու կամքն ու ունակությունը դատավորին ներկայացվող այն բացառիկ բարոյական պահանջն է, առանց որի՝ գինին վերածվում է ջրի։

Երբ դատավորն ամեն ինչ ունի, բայց չունի Պատվար լինելու կամք, ուրեմն նա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ բարոյական որակից զուրկ։ Ու այդ ճշմարտությունն անբեկանելի է»։

Տեսանյութեր

Լրահոս