Երևանում 57-ամյա վարորդը Porsche Cayenne-ով բախվել է բետոնե պատնեշին և տեղում մահացել․ Shamshyan.com
Մայիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմանում Երևանի բնակիչ 57-ամյա Մհեր Բ․-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ քննիչի հանձնարարականով՝ դին տեղափոխում էին դիատար, կատարվել է զննություն և մահացածի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի գումար (դոլար)։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ մահացածը ավտոմեքենան վարելիս, հանկարծամահ է եղել։