Ավտովթարից մահացել է Հրանտ Բագրատյանի եղբայրը
Hraparak.am-ը տեղեկացնում է, որ այսօր Երևանում ողբերգական ավտովթար է գրանցվել․ մահացած է հայտնաբերվել ավտոմեքենայի վարորդը ։
Ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը՝ 57-ամյա Մհեր Բագրատյանը։ Նա գործարար էր։
Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ Ժամը 00։10-ի սահմաններում։ Նրա վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։
«168ժամ»-ի խմբագրակազմը իր խորին ցավակցություններն է հայտնում Հրանտ Բագրատյանին և նրա եղբոր ընտանիքին, հարազատներին ծանր կորստի համար։