Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 7 երկրի 22 դաշնակահար
Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է 22 դաշնակահար 7 երկրից։ Մրցույթին մասնակցելու համար Երևան կժամանեն երաժիշտներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանի Դաշնությունից։ Մրցույթին կմասնակցեն նաև Հայաստանը ներկայացնող դաշնակահարներ։
Ինչպես տեղեկանում ենք «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը մեկնարկելու է հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։ Այս տարի նշվում է Խաչատրյանի 120-ամյակը։
Խաչատրյանական ստուգատեսը տեղի կունենա երեք փուլով։
Հունիսի 7-ին և 8-ին 22 մասնակիցները ելույթ կունենան մրցույթի առաջին փուլում։
Խաչատրյանի անվան մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։