
Զինված ուժերը շարունակաբար համալրվում են նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով. ՊՆ

Հայաստանի զինված ուժերը շարունակաբար համալրվում են նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
-Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել մարտական դիրքում հերթապահություն իրականացնող Հայաստանի զինված ուժերի զինծառայողի ուղղությամբ, սակայն վերջինս որևէ վնասվածք չի ստացել։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ զինված ուժերը համալրվել են ավելի բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով։
– Այո, զինված ուժերը շարունակաբար համալրվում են նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով: