Ե՞րբ եք մտածելու ժողովրդի մասին. այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, նրանց ընտանիքի անդամները (ամուսին, ծնող) կբուժվեն անվճար, առանց հերթագրման
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան, առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր կառավարությունը ընդունեց «աննախադեպ» որոշում
Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և նրանց ընտանիքի անդամները (ամուսին, ծնող) կբուժվեն անվճար
Ամենակարևոր դրույթներից մեկը այն է,որ նրաք առանց հերթագրման
և ԱՆՎՃԱՐ ստանալու են այնպիսի ծառայություններ, ինչպիսիքն են օրինակ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, քիմիաթերապիան և այլն….Եվ կարևոր չէ, որ այսօր մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ямр) համար մարդկանց հերթագրումը հասել է մինչև նոյեմբեր ամիս, քիմիոթերապիայի դեղերը գնելու համար մարդիկ վարկեր են վերցնում կամ վաճառում իրենց տները, կարևորը, որ մեր «սրտի» պաշտոնյաները և իրենց ընտանիքի անդամները այդ ամենից օգտվելու են երբ ուզեն ու ԱՆՎՃԱՐ
Հ.Գ. Եվ տալիս եմ անպատասխան հարցերից հերթականը՝ ե՞րբ եք մտածելու ժողովրդի մասին»։