«Հերոսների ծնողների նկատմամբ վարույթն իրականացնում է նույն քննչական կոմիտեն, որը մինչ օրս չի կարողացել բացահայտել հոկտեմբերի 18-ի հանցագործներին»․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայրենիքի գողի տղայի գործով հայրենիքի հերոսների ծնողներին «հայտնաբերել» ու բերման են ենթարկել ոստիկանության նույն Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ոստիկանները, ովքեր մինչ օրս անպիտան են գտնվել ու չեն կարողացել պարզել 2022 թվականի հոկտեմբերի 18-ին մեր շենքի բակում իմ նկատմամբ դաժան բռնություն գործադրած հանցագործներին։

Հերոսների ծնողների նկատմամբ վարույթն իրականացնում է նույն քննչական կոմիտեն, որը մինչ օրս չի կարողացել բացահայտել այդ նույն հանցագործությունը։

Փաստորեն հանցախմբի և հայրենագողերի արյունոտ ընտանիքի կամակատար այդ ոստիկաններին ու քննիչներին ձրիակեր անվանելը կոմպլիմենտ է, քանզի դրանք հայրենակերներ են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031