
«Այսպիսի շոուները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը չի իրականացրել Ալիևին տված իր խոստումները». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբւքյան իր էջւմ գրել է․ «Նիկոլի նման անհայրենիքի մեղքով սահմանին շարունակում ենք զոհեր ունենալ, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը մտադրություն չունի գնալ խաղաղության: Նիկոլի համար օրակարգային հարց է «խաղաղության դարաշրջան» բացելը, որը մեզ կտանի ցեղասպանության:
Նիկոլ Փաշինյանը հստակ նշել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, իսկ ժողովրդին այդ ամենից շեղելու լավագույն միջոցը շոուներ կազմակերպելն է:
Նիկոլը իր երեխաներին ներքաշել է քաղաքական հարցերի մեջ. օրինակ` այսօր կազմակերպել էր շոու Աշոտիկի միջոցով, ու դրանով ուզում էր ցույց տալ, որ ինքն այնքան խեղճ է, որ իր տղային կարողանում են ծեծել: Սա հերթական կազմակերպված ու իրագործված ծրագիրն էր, որը հանրությանը ստեղծված իրավիճակից շեղելու համար է:
Հայ ազգի դավաճանը սպանելով մեր զինվորներին, ցանկանում է ճնշում գործադրել նաև նրանց ծնողների նկատմամբ` էլի հանրության ուշադրությունը սահմանային իրավիճակից ու Արցախի հարցից շեղելու համար: Սկզբում «Եռաբլուր»-ից էին բռնի ուժով հեռացնում ծնողներին, այսօր էլ քրեական գործ են հարուցում նրանց վրա:
Այսպիսի շոուները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը չի իրականացրել Ալիևին տված իր խոստումները»: