Բաժիններ՝

Արցախի շրջափակման ձայնն արդեն թատերական ինստիտուտից է լսվում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական թատրոնի ճեմասրահում բացվեց Արցախաբնակ լուսանկարիչների՝ «Շրջափակման ձայնը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը պատկանում է նույն բուհի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությանը։

Ցուցահանդեսի գլխավոր նպատակն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հանրությանը, հատկապես երիտասարդությանը ներկայացնելն է արվեստի լեզվով։

Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախագահ Վովա Արզումանյանի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Արցախում ապրող մի խումբ լուսանկարիչներից ստացել են մոտ հարյուր լուսանկար, որոնցից ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են երեսուներեքը։

-Հաշվի ենք առել լուսանկարների ներքին բովանդակային կողմն ու գեղագիտական արժեքը,- մանրամասնել է Վովա Արզումանյանը՝ հավելելով, որ երբ մարդկային լեզուն դադարում է խոսել, արվեստն է առաջ գալիս և արվեստի լեզուն է փորձում մարդկային միտք մտնել։

-Այս ցուցահանդեսը նաև ապացույցն է այն բանի, որ Արցախում այսօր ապրում են մեր հայրենակիցները, որոնք իսկական հայի մարմնացում են՝ ուժեղ, պայքարող, հող հայրենիին տեր կանգնող։ Արցախը հայկական է ,- հավելեց ՈՒԳՍԸ նախագահը։

Նշենք նաև, որ ցուցահանդեսը նախատեսվում է բացել Վանաձոր և Գյումրի քաղաքներում ևս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031