«Սրա՞ն էլ է համաձայն Արցախի Հանրապետության նախագահը, թե՞ չի խառնվում ՀՀ «ներքին» հարցերին». Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ գերագույն գլխավոր չհայը անդադար խոսում էր (է) ադրբեջանի կողմից ՀՀ 29800 քառ. կմ ճանաչելու մասին, մեկ նպատակ էր հետապնդում, որ իր եղբայրը, իսկ մեր թշնամին հնչեցնի 89600 քառ. կմ, Արցախը՝ ադրբեջանի կազմում…

բանակցային «հզոր» գործընթացի այս «աննշան» «մանրուքն» էլ էր համաձայնեցվա՞ծ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, սրա՞ն էլ է ստորակետի ճշտությամբ համաձայն Արցախի Հանրապետության նախագահը, թե՞ չի խառնվում ՀՀ «ներքին» հարցերին կամ, թե «սև ու մութ ուժերը թույլ չեն տալիս, որ կատարի ԱՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները»…

Հ.Գ. իսկ Արցախում որոշ ուժերի ներքաղաքական կյանքը «եռում է», «հանդիսատես», բայց գլխավոր դերերում զգացողներին զբաղեցնելով… ԻՍԿ ԻՄ ԹԻԿՈւՆՔՈւՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈւՇԻՆ Է

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031