Բաժիններ՝

Արցախի Ասկերանում հրադադարը խախտվել է

Արցախում հրադադարը խախտվել է։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրից։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասված է տեղեկագրում։

Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 297 տոննա մարդասիրական բեռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031